Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն


17:52 , 16 ապրիլ, 2016

Armfootball.com-ը գրում է.

Նորվեգական Ֆորդե քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Կանանց գերծանր քաշային կարգում Հռիփսիմե Խուրշուդյանը պոկում վարժությունում ցույց տվեց 113 կգ արդյունքը, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահեց 137 կգ-ոց ծանրաձողը ու երկամարտի 250 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Մեր մյուս մարզուհին` Արփինե Դալալյանը 213 կգ արդյունքով  զբաղեցրեց 6-րդ տեղը: