Յուրա Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ


18:28 , 17 մարտ, 2012

Ռուսաստանի առաջնության Բ խմբում հանդես եկող «Կրասնոդարը» 35-րդ տուրում 2:1 հաշվով առավելության հասավ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» նկատմամբ: 49-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ռմբարկու Յուրա Մովսիսյանը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը:
«Կրասնոդարը» 48 միավորով Բ խմբի առաջատարն է: