Ի՞նչ զինատեսակներ է ՌԴ-ն վաճառել Ադրբեջանին 2009-2015 թվականների ընթացքում


03:21 , 16 ապրիլ, 2016

Putin-AlievԱդրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան պատերազմից հետո հասարակության շրջանում ինտենսիվ քննարկումներ սկսվեցին ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառած սպառազինության մասին: Այն, որ ՌԴ-ն վաղուց է Ադրբեջանին զինում ընդդեմ ՀՀ-ի երբեք էլ գաղտնիք չի եղել, սակայն վերջին շրջանում ինտենսիվ խոսակցությունների ֆոնին կարևոր ենք համարում ներկայացնել այն բոլոր հրապարակված զինատեսակները, որոնք ՌԴ-ն վաճառել է Ադրբեջանին 2009-2015 թվականն ընկած ժամանակահատվածում:

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակներում Ադրբեջանը ՌԴ-ից արդեն շուրջ 4 միլիարդ դոլարի զենք-զինամթերք է գնել և, ըստ ռուսական կողմի պաշտոնական հայտարարությունների, Ադրբեջանին զինելը ոչ միայն շարունակվելու է, այլև մեծացվելու են վաճառքի ծավալները:

Առանց գնահատականներ հնչեցնելու՝ ընթերցողին ենք ներկայացնում Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին վաճառած զինատեսակները: Այսքանից հետո ՌԴ-ն «դաշնակից», թե թշնամական պետություն համարելը թողնում ենք ընթերցողին:

AK 74 M

2010 թվականին կնքված ռուս-ադրբեջանական ռազմական պայմանագրի շրջանակներում Բաքվում բացվել է AK 74 M տեսակի ինքնաձիգների գործարան, որտես ըստ պայամանագրի, տարեկան ադրբեջանական բանակի համար արտադրվում է ռուսական լիցենզավորմամբ մոդեռնիզացված AK 74 M տեսակի 150.000 միավոր ինքնաձիգ: Տեղեկացնենք, որ այս տեսակի ինքնաձիգները զգալիորեն տարբերվում են սովորական AK 74 M-երից: Ադրբեջանում արտադրվող ռուսական ինքնաձիգերի վրա տեղադրված են գործարանային հակատանկային համակարգեր: (Տես՝ նկարում)

AK74 M

АГС 30 նռանականետ

Այս զինատեսակը օգտագործվում է հետևակի ոչնչացման ինչպես նաև թեթև զրահատեխնիկայի խոցման համար: 2010 թվականից այս զինատեսակը ռուսական լիցենզավորմամբ արտադրվում է Ադրբեջանում: Արտադրման թվաքանակն անհայտ է:

AGS30

Հակատանկային համակարգեր

9M 133 Kornet հակատանկային հրթիռային համակարգ

Արտադրվում է ՌԴ-ում, համարվում է լավագույն ժամանակակից հակատանկային հրթիռային համակարգերից մեկը: Կորնետ հակատանկային հրթիռային համակարգը ՌԴ ԶՈւ սպառազինության մեջ է ընդգրկվել 1998 թվականից: Վերջին ռուս-ադրբեջանական ռազմական պայմանագրի համաձայն ադրբեջանական ԶՈւ-ին է վաճառվել 50 միավոր 9M 133 Kornet հակատանկային հրթիռային համակարգ:

Մարտավարատեխնիկական նկարագիր

Զրահատեխնիկա

T90 Տանկ

Ռուս-ադրբեջանական ռազմական պայմանագրի համաձայն ադրբեջանին է վաճառվել 100 միավոր T90 տեսակի տանկ: Ըստ այդ պայմանագրի բացի գնած 100 միավորը Ադրբեջանը ունի ևս 100 միավոր գնելու հնարավորություն: T90-ը համարվում է ռուսական արտադրության 3-րդ սերնդի զրահամեքենա: Արտադրվել է 1992-2004 թվականներին:

T90

BMП 3 (Հետևակի մարտական մեքենա)

Նույն ռուս-ադրբեջանական ռազմական պայմանագրի համաձայն Ադրբեջանը 2013 թվականից սկսած ՌԴ-ից գնել 104 միավոր BMП 3 տեսակի հետևակի մարտական մեքենա:

БТР 80

Ադրբեջանը ՌԴ-ից վերջին տարիներին գնել է 101 միավոր БТР 80 տեսակի զրահամեքենա:

Կրակի համազարկային համակարգեր

ТОС-1А «Солнцепёк» (ՌԴ-ն վաճառել է Ադրբեջանին 18 միավոր)

ТОС-1А «Солнцепёк» տեսակի հրանետի մասին հայ հասարակության մեծամասնությունը տեղեկացավ ապրիլյան պատերազմի օրերին: Այս տեսակի հրանետները հետևակային ուժի ոչնչացման ամենաարդյունավետ միջոցներից մեկն է համարվում աշխարհում: Մեր «ռազմավարական դաշնակցի» կողմից ադրբեջանական ԶՈւ-ին է վաճառվել 18 միավոր ТОС-1А «Солнцепёк»: Այն համարվում է ТОС-1 համակարգի մոդեռնիզացված տարբերակը: ТОС-1А «Солнцепёк»-ը տեղադրված է T90 տանկի վրա, ի տարբերություն նախորդ մոդելի, որը տեղակայված էր T72 տանկի վրա: Ադրբեջանը հնգորյա պատերազմի ընթացքում հայկական ուժերը խոցելու համար կիրառեց նաև այս համակարգը, որը զգալի կորուստներ հասցրեց մեր ուժերին: Ըստ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ մամուլի հաղորդագրությունների հայակական ուժերը ոչնչացրել են նաև 1 միավոր ТОС-1А «Солнцепёк» տեսակի հրանետային կայանք:

Մարտավարատեխնիկական նկարագիր

TOS11 

БМ30 Смерч Համազարկային հրթիռային համակարգ

Հանրահայտ ռուսական Սմերչի մասին լսել են բոլորը: «Սմերչ»-ը համարվում է այս պահի դրությամբ աշխարհի հզորագույն համազարկային հրթիռային համակարգերից մեկը։ Սմերչը 40 վայրկյանում արձակում է 12 հրթիռ և ոչնչացնում է ցանկացած թիրախ: Այն այս պահին համարվում է աշխարհի ամենաճշտգրիտ համազարկային համակարգերից մեկը: ՌԴ-ն վերջին տարիներին Ադրբեջանին է վաճառել 18 միավոր մոդեռնիզացված БМ30 տեսակի Սմերչ համազարկային հրթիռային համակարգեր: Սմերչի կործանարար հետևանքենրը պատկերացնելու համար ընդամենը պետք է կարդալ նրա մարտավարատեխնիկական նկարագիրը: Հատկանշական է նաև, որ հայակական ԶՈւ-ն իր սպառազինության մեջ չունի ռուսական արտադրության Սմերչ համակարգեր: Մեր ԶՈւ հաշվեկշռում եղած Սմերչ համակարգերը չինական արտադրության են:

Մարտավարատեխնիկական նկարագիր

SMERCH

Հրետանային համակարգեր

2C 19 МСТА С 152միմիլիմետրանոց Հաուբից

Վերջին շրջանուն մեր հանրությունը օբյեկտիվորեն կենտրոնանալով մեր «դաշնակցի» կողմից թշնամական Ադրբեջանին վաճառած համազարկային հրթիռային համակարգերի վրա անուշադրության է մատնել մյուս զինատեսակները, որոնք ՌԴ-ն վերջին տարիներին վաճառել է Ադրբեջանին: Այդպիսի զինատեսակներից է МСТА С տեսակի հրետանային հաուբիցները, որոնցինց վերջին տարիներին ՌԴ-ն 18 միավոր վաճառվել է Ադրբեջանին: Այս հրետանային համակարգերը արտադրվել են 1976-1989 թվականներին:

Մարտավարատեխնիկական նկարագիր

 MSTA

 2С31 Вена հրետանային համակարգ

«Դաշնակցի» կողմից վերջին տարիներին Ադրբեջանին է վաճառվել նաև 2С31 Вена հրետանային համակարգի 18 միավոր: Այս զինատեսակը ևս նախատեսված է թիկունքից հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար: ՌԴ-ն այն սկսել է արտադրել 1980 ական թվականներից, իսկ 2007 թվականին տեղի է ունեցել հրետանային այս համակարգի մոդեռնիզացիան, որից էլ վաճառվել է Ադրբեջանին:

Մարտավարատեխնիկական նկարագիր

VENA 2

Հակաօդային պաշտպանության համակարգեր

Тор զենիթահրթիռային համակարգ (2 մարտկոց վաճառվել է Ադրբեջանին)

ՌԴ-ն վերջին տարիներին Ադրբեջանի հետ կնքած ռազմական պայմանագրի շրջանակներում վաճառել է նաև հակաօդային պաշտպանույթան համակարգեր, որոնց թվում է նաև Тор տեսակի զենիթահրթիռային համակարգը:

Մարտավարատեխնիկական նկարագիր

 TOR

БУК զենիթահրթիռային համակարգ (2013 թվականին անհայտ քանակությամբ վաճառվել է Ադրբեջանին)

Այս համակարգերը ևս նախատեսված են հակաօդային պաշտպանության համար և 2013 թվականին Ադրբեջանին է վաճառվել անհայտ քանակությամբ БУК զենիթահրթիռային համակարգ:

Մարտավարատեխնիակական նկարագիր

BUK 

S 300 զենիթահրթիռային հմակարգ (2 միավոր վաճառվել է Ադրբեջանին)

Վերջին տարիների ռուս-ադրբեջանական ռազմական պայմանագիրից դուրս չի մնացել նաև S 300 զենիթահրտիռային համակարգը, որն համարվում է հակաօդային պաշտպանության լավագույն համակարգերից մեկը:

Մարտավարատեխնիկական նկարագիր

S300

Օդուժ

Ми-35М տեսակի ռազմական հարձակվողական ուղղաթիռ 18-24 միավոր

Այս ուղղաթիռներից ՌԴ-ն վաճառել է Ադրբեջանին սկսած 2013 թվականը: Ми-35М ռազմական ուղղաթիռը Ми 24 BM-ի արտահանվող տարբերակն է: Հիշեցնենք, որ ապրիլյան հնգօրյա պատերազմի ընթացքում ԼՂՀ ՊԲ ուժերը խոցել են 2 ադրբեջանական ռազմական ուղղաթիռ:

Հ.Գ. Վերոթվարկված զինատեսակները ՌԴ-ի կողմից Ադրբեջանին են վաճառվել սկսած 2009 թվականից մինչև մեր օրերը: Նշված հատկապես հարձակվողական զինատեսակների մեջ կան այնպիսիները, որոնք Ադրբեջանը երբեք չի կարող ձեռք բերել այլ երկրներից, քանի որ նմանատիպ ուժգնությամբ համազարկային հրթիռային համակարգեր ռուսաստանից բացի որևէ երկիր չի վաճառի Ադրբեջանին: Հետևաբար՝ այն պնդումները, թե «ՌԴ-ի չվաճառելու դեպքում կվաճառի մեկ այլ պետություն», մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: