Երևանում բավականին մեծ թվով շքեղ ու սիրուն շենքեր կան, ձվեր ունեք՝ գնացեք այնտեղ շպրտեք


15:59 , 15 ապրիլ, 2016
Ես դեմ չեմ խաղաղ ցույցերին ու քաղաքացիական դիրքորոշման արտահայտմանը: Եվ ոչ մի վատ բան չեմ տեսնում ռուսական դեսպանատան դիմաց ցույց անցկացնելու մեջ, քանի որ Պուտինը վատն ա և այլն...
Բոլորս էլ հասկանում ենք:
Բայց մետաղադրամներ ու ձվեր շպրտելը ո՞րն ա:
Դա ինչո՞վ պիտի մեզ օգնի: Մի հատ մտածեք երևի, նոր արեք:
Մի բան էլ.
Երևանում բավականին մեծ թվով շքեղ ու սիրուն շենքեր կան, Ռուսաստանի դեսպանությունից էլ մեծ` իշխանական պալատներ և օլիգարխների դղյակներ:
Իրանք ռուսներից պակաս մեղավոր չեն ստեղծված վիճակի մեջ:
Ձվեր ունեք՝ գնացեք ընդեղ շպրտեք: