Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին քվեարկության կդնի Հայոց ցեղասպանության բանաձևը


07:49 , 15 ապրիլ, 2016

Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին քվեարկության կդնի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:

«Ակոս» պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» խմբակցության ղեկավար Միշել Գրոսե-Բրյոմերը:

Գերմանիայի «Կանաչներ» կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը Agence France Presse-ին հայտնել է. «Ցանկանում են, որ բանաձև հնարավորինս շուտ ներկայացվի Բունդեսթագում: Վերջապես Բունդեսթագը պարզ և բացահայտ հայտարարություն կլինի:

Այո, Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կատարված ոճրագործությունը ցեղասպանություն է: Ավելին, Գերմանիան ևս պատասխանատու է դրա համար»: