Որտեղ, որ ռուսները ֆիզիկապես հայտնվում են մեր և մեր հարեւանների արանքում՝ այնտեղ մենք պարտվում ենք


12:41 , 14 ապրիլ, 2016
Ես միշտ դեմ եմ եղել շփման գծում խաղաղապահների հայտնվելուն եւ այսօր էլ դեմ եմ դրան: Կա մի հանգամանք, որն անհնար է դարձնում այդ խաղաղապահների անկողմնակալությունը: Դա ռուսների անխուսափելի մասնակցությունն է ղարաբաղյան գոտու խաղաղապահ առաքելությանը: Իսկ որտեղ որ ռուսները ֆիզիկապես հայտնվում են մեր եւ մեր հարեւանների արանքում՝ այնտեղ մենք պարտվում ենք: Այդպես եղել է, այդպես էլ կլինի: Չէ՞ որ միջազգային հանրությունն էլ է Հարավային Կովկասի տարածաշրջանը ռուսական ախոռ համարում: