Քառօրյա պատերզամի հասարակական պարադոքսները


23:03 , 13 ապրիլ, 2016

Քառօրյա պատերզամի հասարակական պարադոքսները։

Մինչ պատերազմ ոմանք՝ փնովում էին բանակը - հայ զինվորն ու սպան պաշտպանեցին մեզ,

վարկաբեկում էին եկեղեցին - հոգևորականները խաչով և զենքով մեր տղերքի կողքին էին,

մեղադրում էին դպրոցի դաստիարակությանը - մենք ականատեսը եղանք հայրենասիրության ամենացնցող դրսևորումներին,

բողոքում էին երիտասարդներից - նրանք ապացուցեցին, որ սեփական կյանքով տեր են մեր երկրին,

դժգոհում էին մամուլից - լրագրողները առաջին իսկ օրվանից առաջնագծում էին:

Գնահատենք, որպեսզի երբեք չկորցնենք այն, ինչ իրոք ունենք:
Ու հասնենք ավելիին: