Ադրբեջանական լրատվամիջոցները երբևէ չէին անդրադառնում սպանվածների էթնիկ պատկանելությանը


11:47 , 13 ապրիլ, 2016

Չնայած հենց առաջին օրվանից ըստ զորակոչման տեսամասերի որոշում էինք ադրբեջանական կողմի սպանվածների էթնիկ պատկանությունը, և ապա դա հաստատելու համար օգտագործում սոցցանցերի տրված հնարավորությունները, սակայն պաշտոնական Բաքուն և դրա հովանավորությամբ աշխատող լրատվամիջոցները երբևէ չէին անդրադառնում սպանվածների էթնիկ պատկանելությանը:

Այժմ, երբ վերջին բախումներից անցել է արդեն 10 օր, ադրբեջանական մամուլում հայտնվեց առաջին նյութը, որտեղ հաստատում են, որ Խաչմազի Աբիլյաթաղ գյուղից զորակոչված տանկիստ Էլվին Գայըբովը թաթ է թե՛ հայրական, թե՛ մայրական կողմերից: Հենց առաջին իսկ օրը սա արձանագրվել էր մեր ցուցակում որպես թաթ: