Ադրբեջանցի օգտատերերն իրենց բողոքն են արտահայտում իշխող ռեժիմի դեմ


16:11 , 10 ապրիլ, 2016
Ադրբեջանում՝ Բաքվում, ամեն տարի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հիշատակին ու վերջինիս ծննդյան օրը կազմակերպում են Ծաղիկների տոն՝ ծախսելով ավելի քան 50 մլն ԱՄՆ դոլար: Այս օրերին, երբ Ադրբեջանի բանակը մեծաքանակ զոհեր է տվել առաջնագծում, ադրբեջանցի օգտատերերն իրենց բողոքն են արտահայտում իշխող ռեժիմի դեմ, թե ինչու է միլիոնավոր դոլարներ վատնվում նմանատիպ տոնակատարությունների վրա, որոնք նպատակ ունեն զուտ բարձրացնել իշխանության վարկանիշը, իսկ բանակին վրա ոչինչ չի ծախսվում: Ի նշան բողոքի՝ ադրբեջանցի օգտատերերը տարածում են Ծաղիկների տոնը ներկայացնող այս լուսանկարը: Տոնն այս տարի չեղյալ է հայտարարվել