Իշխանություններն ու ժողովուրդը ավելի շահեկան դիրքերում են հիմա, քան 91-94 թվերին


22:23 , 9 ապրիլ, 2016

Տարածքների վերադարձը սխալ է ոչ թե պաթոսի համար ու «ոչ մի թիզ հող» համատեքստում, այլ նրա համար, որ չպարտված Ադրբեջանին տարածք վերադարձնելը հիմա կնշանակի, որ X ամիս հետո Ադրբեջանի նոր ագրեսսիան կլինի Ստեփանակերտին ավելի մոտ բնագծերից։

Սիրելի իշխանություններ, քանի դեռ դուք տարածք հետ չեք տալիս, ժողովուրդը Ձեզ թևութիկունք է։ Ասեմ ավելին, եթե փոխզիջման համար անպայման են տարածքային զիջումներ, եկեք նոր տարածքներ գրավենք, հետո զիջենք՝ մնացածը պահպանելով ու էդ նոր տարածքների վրա թեկուզ խաղաղապահ տեղակայելով, իսկ մեր բանակը կմնա իր դիրքերում։

Դուխով, տղերք ջան, Սովետը՝ Սովետ հալով, չկարողացավ խեղճացնի ոտքի ելած ազգին, որովհետև ժողովուրդն ու իշխանությունը իրար վրա էին հենվում։ Հավատացեք, հիմա ավելի շահեկան դիրքերում ենք ու եք, քան 91-94 թվերին։