Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը «թխել» է ՕԵԿ-ական նախկին պատգամավորի կարգախոսը


01:12 , 21 հունվար, 2013

Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի կարգախոսն է` «Ես ձեզանից մեկն եմ»: Մայիսյան խորհրդարանական ընտրություններին Չարենցավանում ՕԵԿ-ի կողմից առաջադրված մեծամասնական թեկնածուի կարգախոսն էլ էր նույնը` «Ես ձեզանից մեկն եմ»: Հետաքրքիր է` արդյոք փորձառու երևանցի նախագահացուն իր կարգախոսը «թխե՞լ» է երիտասարդ չարենցավանցի նախկին պատգամավորացուից, թե՞ սա զուտ պատահական ու շատ անհետաքրքիր համընկնում էր: