Արծրուն Հովհաննիսյան. Հայաստանի Հանրապետությունից ոչ մի զորամիավորում, ոչ մի զինատեսակ դուրս չի եկել


00:00 , 9 ապրիլ, 2016

Aravot.am-ը գրում է.

Արցախի եւ Ադրբեջանի սահմանին ապրիլի 2-6-ը եղած զինված բախումների ժամանակ հայկական կողմից գործի են դրվել միայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ունեցած զենքերն ու զինատեսակները: Այս մասին այսօր «Շանթի» եթերում, «Հեռանկար» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանից Արցախ են մեկնել միայն կամավորներ, այն էլ՝ մեծ թվով: Սակայն որեւէ զորամիավորում կամ զինատեսակ Հայաստանից Արցախ չի գնացել: Նա հիշեցրեց ՀՀ նախագահի խոսքը, որ Հայաստանը ռազմական օգնություն կուղարկի Արցախին միայն «լայնամասշտաբ գործողություններ» սկսվելու դեպքում: