Հայրենիքի համար նահատակված գյումրեցի սպայի կինը երեխայի է սպասում


12:38 , 8 ապրիլ, 2016

Aravot.am-ը գրում է.

Այսօր Գյումրի են տեղափոխել շարքայիններ Գևորգ Վարդանյանին ու Տիգրան Աբգարյանին, երկուսն էլ ծնվել են 1996 թվականին: Գյումրի են տեղափոխել նաեւ ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանին՝ ծնված 1991 թվականին: Նրանք բոլորը հերոսաբար զոհվել են Թալիշի պաշտպանության ժամանակ: Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը տեղեկացրեց, որ սպա Հրաչ Գալստյանի կինը հղի է. նրանք սպասում են առաջնեկին, իսկ մյուս երկուսը ապրում էին իրենց ծնողների հետ: Նրանց հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Գևորգ Վարդանյանի ծնողները ՌԴ-ում են. նա եկել էր ՌԴ-ից հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու: