Հակառակորդը կրակել է Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ


09:59 , 8 ապրիլ, 2016
Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը հակառակորդը կրակել է ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ: Մասնավորապես 120 մմ ականանետից և СПГ-9 տեսակի զենքից գնդակոծվել են Կարմիր, Թթուջուր, Բաղանիս գյուղերը: Բարեբախտաբար, տուժածներ չկան: