Էպոսագետի երդումը


19:00 , 19 հունվար, 2013

Ես էպոսագետ եմ և ձեռքս դնելով Range Rover-ի «կապոտ»-ին՝ երդվում եմ`

Բռնաբարել Հայաստանի քաղաքական դաշտը՝ չխնայելով դրա համար ոչ մի ջանք, բացահայտ ծաղրի ենթարկել և վարկաբեկել թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր ուժերին՝ իմ անձնական օրինակով ցույց տալով նրանցից շատերի իրական դեմքը, բացահայտ ծաղրի ենթարկել հայ ժողովրդին՝ մեղմ ասած, նրան «էշի տեղ դնելով», բացահայտ ծաղրի ենթարկել ազգային այնպիսի արժեքներ, ինչպիսին է «Սասնա ծռեր» էպոսը, բարեխղճորեն կատարել պատվիրատուիս պատվերները, նախընտրական ողջ շրջանում ստորացված և իմ կողմից ավելի ստորացվող ժողովրդին ապահովել նաև բարձր տրամադրությամբ և պարգևել ծիծաղ։ Երդվում եմ հավատարիմ մնալ էպոսագետի իմ առաքելությանը։ Ու եթե դրժեմ երդումս, թող որ այլևս չունենամ Range Rower և Lexus, թող որ զրկվեմ իմ շքեղ առանձնատներից, թող որ այլևս չհանգստանամ դուբայներում ու եվրոպաներում։ 
Երդվում եմ։