Հակառակորդը վերսկսել է կրակը, իսկ ՊԲ-ն հավատարիմ է մնում պայմանավորվածությանը. Սենոր Հասրաթյան


18:29 , 5 ապրիլ, 2016

Պաշտոնական.

Razm.info-ի հարցին ի պատասխան, թե արդյոք հակառակորդը վերսկսել է կրակոցները Մատաղիսի ուղղությամբ, ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը քիչ առաջ պատասխանեց.

«Այո՛, որոշ հատվածներում հակառակորդը խախտել է պայմանավորվածությունն ու վերսկսել է կրակոցները, սակայն ոչ նախկին ինտենսիվությամբ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատասխան քայլեր չեն ձեռնարկում` հավատարիմ մնալով կրակի դադարեցման պայմանավորվածությանը»: