Ես միշտ ուզել եմ, որ Հայաստանը լինի այնպիսի պետություն, ինչպիսին Իսրայելն է


07:53 , 5 ապրիլ, 2016
Ես միշտ ուզել եմ, որ Հայաստանը լինի այնպիսի պետություն, ինչպիսին Իսրայելն է, քանի որ միշտ նմանություններ եմ գտել հայ և հրեա ժողովուրդների մեջ, ինչպես նաև թշնամական երկրներով շրջապատված մեր երկու պետությունների միջև, ուզել եմ ունենալ այնպիսի կայուն ու զարգացող պետություն ինչպիսին Իսրայելն է, տարածաշրջանում ահ ու սարսափ սփռող բանակ, ճկուն դիվանագիտություն, ու այնպիսի ժողովուրդ ու պետական այրեր, որ երբեմն կարող են անգամ բեսպրեդելշիկություն անել, ու աշխարհին ուզած չուզած իրենց հաշվի նստեցնել, էս պատերազմում մենք պետք ա հաղթենք, հաղթենք առավելագույնը յոթ օրում, ինչպես որ Իսրայելը 7 օրում հաղթեց իրեն մի քանի անգամ գերազանցող Եգիպտական և Սիրիական միացյալ բանակներին։
Պատերազմը հաղթելուց հետո էլ պետք ա նախանձախնդրորեն առաջ շարժվենք ու կայանանք այնպես ինչպես Իսրայելը, մենք այլևս սխալներ կատարելու և ժամանակ կորցնելու շռայլություն մեզ պարգևել չենք կարող։