Aravot.am-ը գրում է.
Հայրենիքի պաշտպանության համար զոհված գյումրեցի հերոսին՝ 1993 թվականին ծնված ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանին, քիչ առաջ տեղափոխեցին Գյումրի:
Նա պայմանագրային զինծառայող էր Թալիշում: Ինչպես մեզ տեղեկացրեցին Շիրակի մարզի ԵԿՄ կառույցից՝ Մերուժանենց տունը Գյումրու Մուշ թաղամասում է, թեեւ վերջին շրջանում ընտանիքը՝ ծնողներն ու քույրը, բնակվում են Երեւանում: Մերուժանը նշանվել էր վերջերս:
ԵԿՄ-ից տեղեկացրեցին, որ հայրը նույնպես զինվորական է եղել՝ հրամանատարի տեղակալ սպառազինության գծով: Մերուժան Ստեփանյանին ծանր վիճակում տեղափոխել էին Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ եւ մահացել էր: