Հայկական զինված ուժերը հուժկու հակահարված են տալիս ադրբեջանական ագրեսիային (տեսանյութ)


21:52 , 4 ապրիլ, 2016
Armeniatv.am-ը գրում է.
Թալիշ գյուղում կատարվածը, ականատեսների վկայությամբ, հիշեցնում է «Իսլամական պետության» ահաբեկիչների ձեռագիրը:

Ընդամենը մի քանի ժամով գյուղ ներխուժած եւ հետո ոչնչացված ադրբեջանցի գրոհայինների թողած սարսափելի հետքերը ցնցել են ամբողջ աշխարհը: Ադրբեջանական բարբարոսության մասին վկայող լուսանկարները դարձել են ադրբեջանական հերթական ագրեսիայի արյունոտ խորհրդանիշներից մեկը: Թալիշ գյուղում կատարվածը, ականատեսների վկայությամբ, հիշեցնում է «Իսլամական պետության» ահաբեկիչների ձեռագիրը: