Խնդրանք կամավորներին. պետք չէ այսպես առանձին-առանձին զանգել ՊՆ


09:39 , 4 ապրիլ, 2016
Այսօր առավոտյան արդեն գրել էի, թե ինչքան շատ մարդ է ցանկանում որպես կամավոր սահման մեկնել։ Նոր իմացա, որ Պաշտպանության նախարարության հեռախոսները պարզապես տրաքում են զանգերից։ Բոլորը ուզում են զինվորագրվեն ու դիրքեր գնան։ Բայց խնդրանք կա բոլոր կամավորներին. պետք չէ այսպես առանձին֊առանձին զանգել ՊՆ։ Ավելի լավ է համախմբվեն և ժամանակակից գովազդային լեզվով ասած՝ խմբային հայտեր ներկայացնեն)))։։ ։ Կամ դիմեն այն հասարակական այն կառույցներին, ովքեր զբաղվում են կամավորների ցուցակագրմամբ։