Ադրբեջանական հայտնի լրատվամիջոցներից մեկը սեփական լսարանի առաջ ծիծաղելի իրավիճակում է հայտնվել


04:14 , 4 ապրիլ, 2016
Բաքվի բռնապետին սպասարկող ադրբեջանական հայտնի լրատվամիջոցներից ANS-ը սեփական լսարանի առաջ ծիծաղելի իրավիճակումէ հայտնվել։ Այս հեռուստաընկերության նախագահ Ֆաիգ Մուսթաֆաևը շփման գծից տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրում է, թե իբրև թշնամին խոցել է մեր 2 տանկը և հետևակի մարտական մեքենաները։ Ադրբեջանական կեղծարարությունը այնքան պրիմիտիվ և բացահայտ է, որ անզեն աչքով անգամ տեսանելի է՝ ցուցադրված տեսարանում չկա որևէ տեխնիկա կամ օբյեկտ։
Ադրբեջանցիները, այս ամենը հասկանալով, ծաղրում են լրատվական ընկերությանը։ Սոցցանցերի օգտատերերից մեկը նույնիսկ գրել է. «Եթե այս տեսանյութի մեջ դուք տանկ տեսնեք, ինձնից որպես նվեր մեկ տանկ ձեզ»։