Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում աննախադեպ լարվածության երկու հատկանշական պատճառ. իրանցի փորձագետ


02:37 , 4 ապրիլ, 2016
Եվրասիայի հարցերով իրանցի փորձագետ Շաիբ Բահմանը իրանական հայտնի «Ջամ-ե ջամ» պարբերականում
ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում աննախադեպ լարվածությանն առնչող իր վերլուծականում առանձնացնում է դրա երկու հատկանշական պատճառ:
Ըստ վերլուծաբանի` Ալիևն ու իր բռնապետական կլանը այս քայլով փորձում են երկրում արտակարգ դրություն ստեղծել և երկարեցնել իրենց կյանքը երկրի ղեկին:
Մյուս բարձրաձայնվող պատճառը Թուրքիայի սադրիչ քաղաքականությունն է, որը թևեր է տվել կրտսեր եղբորը. դա էլ դեռ բավարար չէ, Բաքուն ոչ պաշտոնական խողովակներով մեղադրում է Իրանին վերջին շրջանում Հայաստանին սատարելու մեջ: