Իլհամի ինֆանտիլությունը կործանում է իր իսկ պետությունը


15:35 , 3 ապրիլ, 2016

Իլհամի ինֆանտիլությունը կործանում է իր իսկ պետությունը՝ դեպի մսաղաց ուղարկելով սեփական քաղաքացիներին:
Նույնիսկ ռազմական գործողությունները կոորդինացվում են մանկամտությամբ, ասես մանուշակ մանկապարտեզի սանի կողմից, համենայն դեպս դրանց հրապարակային հատվածն այնպիսին է; որ ակնհայտ է դառնում ադրբեջանական վերնախավի հեռու լինելը պատերազմից:

Երեկվանից ադրբեջանական ԶԼՄ-ների իրարամերժ հայտարարություններն ուսումնասիրելով հասկացա, որ իրենք էլ մինչև հիմա չեն հասկանում թե ինչպես են իլհամի նախաձեռնած արյունահեղությունը բացատրելու հասարակության ներսում: Հայ զինվորը անպարտելի է, որովհետև հստակ հասկանում է ինչի համար է կռվում, ադրբեջանցին մինչև հիմա չի հասկանում ինչու են իրեն քշում առաջին գիծ մեռնելու: