Ինչ բառերով պետք է ներկայացնել սահմանային իրավիճկը. քարոզչական խորհուրդներ


12:54 , 3 ապրիլ, 2016

Քանի որ ներկա պայմաններում պարբերաբար լրատվություն է գնալու որոշակի կաղապարային բառապաշարի շրջանակներում, կուզենայի հիշեցնել, որ մեր դիմաց հակառակորդ կամ թշնամի է, որի զինվորը ոչ թե զոհվում է, այլ սպանվում կամ ոչնչացվում և որի ռազմական տեխնիկան ոչ թե խոցվում է, այլ ոչնչացվում:

Այլ խոսքերով՝ տվյալ դեպքում ադրբեջանական բանակը ունենում է որոշակի թվով սպանված կամ ոչնչացված զինվորներ կամ կենդանի ուժ և ինչ-որ քանակի ոչնչացված տանկեր, ուղղաթիռներ, հրետանայաին կայանքներ և այլն, բայց երբեք չի ունենում զոհեր կամ խոցված զինտեխնիկա:

‪#‎NKpeace‬ ‪#‎քարոզչական‬