Շարունակենք պատասխանատու լինել համացանցում, արտահայտել և տարածել միայն ստույգ տեղեկություններ


12:52 , 3 ապրիլ, 2016

Առավոտ նկատեցի, որ տեսանելի շատացել են թյուրքական անուններով էջիս հետևորդները: Կարծում եմ, նույն բանը կատարվում է նաև հայկական ՖԲ-ի մյուս ակտիվ օգտատերերի մոտ:

Կամ ադրբեջանցիները փորձում են ստանալ այլընտրանքային լրահոս, կամ էլ պարզապես ուսումնասիրում և շոշափում են հանրային տրամադրությունները Հայաստանում:

Բոլոր դեպքերում շարունակենք պատասխանատու լինել համացանցում, արտահայտել և տարածել միայն ստույգ տեղեկություններ, մնալ հավաք և համերաշխ: