Կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան


12:50 , 3 ապրիլ, 2016
Lragir.am-ը գրում է․
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ:

Շիֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչի հետևանքով զոհվել է 18 զինվոր և 1 քաղաքացիական՝ երեխա:

Շիֆը նշել է, որ հակամարտության լուծման հնարավորությունները ցածր կլինեն, քանի դեռ Ադրբեջանի բռնի գործողությունները համապատասխան արձագանք չեն ստացել: Ադրբեջանի այդ քաղաքականության զոհն Արցախի ժողովուրդն է, որը պարզապես ցանկանում է ապրել ազատ և իրացնել ինքնորոշման իր իրավունքը: