ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի խորհրդականը ողմերին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ


00:05 , 3 ապրիլ, 2016
Իրանցի բազմափորձ դիվանագետ Համիդ Աբութալեբին, ով ներկայումս զբաղեցնում է ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի՝ քաղաքական հարցերի գծով խորհրդականի պաշտոնը, անդրադառնալով հայ֊ադրբեջանական շփման գծում նկատվող աննախադեպ լարվածությանը, կողմերին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Նա Թվիթերում կատարած իր գրառման մեջ, մասնավորապես, նշում է, որ իրերի նման զարգացումը օգուտ չի տա ոչ միայն երկու երկրերին, այլև ողջ տարածաշրջանին։
Նշեմ, որ տարածաշրջանային «պայթյունի» վտանգի մասին ողջ օրվա ընթացքում լայն քննարկում էր ծավալվել սոցիալական ցանցերի իրանական տիրույթում․հնչում էին կարծիքներ, որ Ադրբեջանական Հանրապետության սանձազերծած ռազմական գործողությունները կարող են վերածվել սպառնալիքի նաև Իրանի համար։
‪#‎NKPeace‬