Սոցիալական ցանցերում իրանցի օգտատերերի արձագանքներն Արցախյան հակամարտության սրմանը միանշանակորեն հայանպաստ են


17:55 , 2 ապրիլ, 2016
Սոցիալական ցանցերում իրանցի օգտատերերի արձագանքներն Արցախյան հակամարտությունը սրելու Բաքվի բռնապետի վարչակարգի հերթական փորձին միանշանակորեն հայանպաստ են թե՛ քանական, թե՛ որակական գնահատման տեսանկյուններից:
Չնայած տարբեր պարսկալեզու ցանցերում գործում են Բաքվից վճարվող և ոչ միայն հակահայ, այլ նաև հակաիրանական տրամադրություններ տարածող իրական և կեղծ օգտատերեր, այսուհանդերձ իրանական հասարակական դիրքորոշումը մեր հանդեպ ակնհայտորեն դրական է.
Մասնավորապես, ադրբեջանական կեղծ պետական կազմավորումը տապալելու գործում հայկական կողմին օգնելու իրանցի օգտատիրոջ կոչին, մեկ այլ օգտատեր պատասխանում է, որ առանց իրանական օժանդակության էլ «Հայաստանը պարտության է մատնում Բաքվի պետությանը»:
‪#‎ՀայաստանԻրան‬ ‪#‎բարեկամություն‬