Ադրբեջանի այս հերթական արկածախնդրությունը ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրության ոչ ադեկվատ արձագանքի ուղղակի հետևանքը


17:32 , 2 ապրիլ, 2016
Մինսկի խումբն իր հերթական լղոզված ու չհասցեագրված հայտարարությունն արեց, իսկ պարոն Ուորլիքն իր կոլեգանիերի հետ պատրաստվում է հանդիպել միայն երկուշաբթի օրը:
Մինսկի խմբում կամ իրոք չեն պատկերացնում իրավիճակի ողջ բարդությունը կամ իրենց են չհասկացողի տեղ դնում: Նվազագույնը, որ նրանք պետք է անեին, րոպե առաջ տարածաշրջան այցելելն էր:
Ադրբեջանի այս հերթական արկածախնդրությունը ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրության, ԵԱՀԿ ՄԽ կողմից Ալիևի նախկին քայլերի ոչ ադեկվատ արձագանքի ուղղակի հետևանքը: Միջազգային հանրությունը և ՄԽ համանախագահները հավասարաչափ պատասխանատվություն են կրում ցանկացած զոհի և թափված արյան համար: