Յուրաքանչյուրս այս իրավիճակում ունենք տալու մեր բաժին կռիվը


14:29 , 2 ապրիլ, 2016

Ես մերժեւմ եմ բռնությունն ու պատերազմը, մերժում եմ արյունահեղությունն ու զոհերը, բայց.. Լինում են քայլեր, երբ պատասխանը պետք է լինի համարժեք, մի բան էլ ավել: Մեր բանակը հզոր է և պատրաստ, և այն հենց հիմա ապացուցում է իր հաղթանակած բանակի տիտղոսը:

Յուրաքանչյուրս այս իրավիճակում ունենք տալու մեր բաժին կռիվը` ճշգրիտ և ճշտված տեղեկատվության տարածմամբ բոլորին` սկսած ընկերներից և բարեկամներից, վերջացրած օտար երկրներում մեր ունեցած ընկերներով և գործընկերներով:

Մնացած բոլոր գործողությունները վստահեք մասնագետներին` թե զինվորական և թե դիվանագիտական կորպուսին:

Մեր բանակի կողքին լինենք, պառք մեր քաջերին: