Ստեփանակերտի հրապարակում կամավորներ են հավաքվում ու զինվորագրվում


12:57 , 2 ապրիլ, 2016

Ստեփանակերտի հրապարակում կամավորներ են հավաքվում, զինվորագրվում են ու գնում են տուն սպասելու, երբ կգա իրենց ժամը։ Սենց դուխ, պատրաստակամություն ու սթափություն չէի էլ կարող ենթադրել։ Կամավորների կոքին պուճուր, 4-5 տարեկան երեխեք էին կանգնած։ Գունավոր մատիտներով տանկ ու ինքնաթիռ էին նկարել, էդ երկուսի արանքում պատկերելով նաև իրենց մամա պապաների հետ միասին։ Ղարաբաղում ամեն ինչ ուրիշ է։ Արդեն համոզվեցի։