Վրացական ԶԼՄ-ներն այս անգամ չեն աղավաղել իրականությունը


12:35 , 2 ապրիլ, 2016
Այս պահի դրությամբ վրացական մի քանի լրատվամիջոց է անդրադարձել Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված լարված իրավիճակին: Հետաքրքիրն այն է, որ այս անգամ վրացական ԶԼՄ-ները դեռ պահում են օբյեկտիվությունը, այն է՝ ներկայացնում են և՛ հայկական, և՛ ղարաբաղյան, և՛ ադրբեջանական կողմից եկող պաշտոնական տեղեկատվությունը: Առավելապես ակտիվ են տարածում ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունները:
Նախկինում, սակայն և ցավոք, այդպես չէր. ադրբեջանական քարոզչամեքենայի արբանյակները լավ աշխատում էին Վրաստանում՝ հակահայկականության տարածման համատեքստում: