Զերծ մնացեք «ընկերս պատմեց», «սահմանին ապրող հարևանս պատմեց» և այլ նմանատիպ հղումներով լուրերից


11:11 , 2 ապրիլ, 2016

Պատերազմական իրավիճակում միշտ ակտիվանում են ասեկոսեները, որոնց մեծ մասն ապատեղեկատվություն է:

Հեսա նորից կսկսվեն տարածվել խոսակցություններ ռազմական իրավիճակի մասին:

Ասեկոսեների առանձնահատկությունն այն է, որ պատմողը ցանկանալով հավաստի թվալ, հիմնավորումներն ամրացնում է "ընկերս պատմեց", "սահմանին ապրող հարևանս պատմեց" և այլ նմանատիպ հղումներով:

Վերապահումով վերաբերվեք ցանկացած նմանատիպ պատմությունների, հիշեք, որ մարդիկ իրավիճակը "ծաղկեցնելու" հակում ունեն, հնարավոր է ասեկոսեի հիմքում օբյեկտիվ ինֆորմացիա է ընկած, բայց մեկից մյուսին փոխանցվելուց այդ օբյեկտիվությունից բան չի մնում:

Մեր ՊՆ-ն ու պաշտոնական այլ աղբյուրներն օբյեկտիվ ու արագ լուսաբանում են, այս իրավիճակում ամենահավաստի աղբյուրները պաշտոնականներն են: