Իշխող կոալիցիան Վրաստանում պառակտվեց


20:40 , 31 մարտ, 2016

Վրաստանում աշնանն անցկացվելու են հերթական խորհրդարանական ընտրությունները, և ինչպես սպասելի էր, զարգացումներն այդ առումով հետաքրքրանում են: Այսօր արդեն պարզ է դարձել, որ 2012թ-ին ընտրությունների միջոցով իշխանության եկած ՛՛Վրացական երազանք՛՛ կոալիցիան մասնատվում է: Մասնավորապես նշված քաղաքական միավորից դուրս գալու որոշման մասին են հայտարարել գործող վարչապետ Կվիրիկաշվիլիի ղեկավարած ՛՛Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան՛՛ կուսակցությունը և խորհրդարանի խոսնակի ՛՛Հանրապետական կուսակցությունը՛՛: Կողմերը նաև պարզաբանել են պատճառը, որն է ընտրություններին առանձին-առանձին մասնակցելու ցանկությունը: Շուրջ 3 ու կես տարի երկիրը միասին ղեկավարած կոալիցիան կազմող նշված ուժերն այսուհետ կշարունակեն իրենց քաղաքական գործունեությունը որպես դաշնակից-մրցակիցներ, իսկ մրցակցության արդյունքները, թերևս, պարզ կդառնան գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընտրողների ձայների հաշվարկից հետո:

՛՛Վրացական երազանք՛՛ կոալիցիան մինչ այժմ ընդգրկում էր 5 կուսակցությունների, իսկ ավելի վաղ նրա կազմից դուրս էր եկել նախկին պաշտպանության նախարար Ալասանիայի ղեկավարած ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցությունը: