Աշխարհի լեզուները


13:24 , 18 հունվար, 2013

Աշխարհում գոյություն ունի 2796 լեզու՝ չհաշված մեռած լեզուները (լատիներեն, հին հունարեն, սանսկրիտ, հեթիթերեն, եբրայերեն եւ այլն): Գործածության մեջ գտնվող այն լեզուները, որոնցով խոսում են 50 միլիոնից ավելի բնակչություն ունեցող ժողովուրդներ, 13 հատ են՝ չինարենը, հինդին` ներառյալ ուրդուն, անգլերենը, իսպաներենը, ռուսերենը, գերմաներենը, ճապոներենը, ինդոնեզերենը, պորտուգալերենը, ֆրանսերենը, արաբերենը, բենգալերենը եւ իտալերենը: Դրանք պաշտոնական լեզուներ են 65 երկրներում: Ով տիրապետում է այդ լեզուներից վեցին, կարող է հաղորդակցվել աշխարհի բնակչության 30%-ի հետ, իսկ տիրապետելով բոլոր 13-ին՝ կարելի է հաղորդակցվել աշխարհի ամբողջ բնակչության երկու երրորդ մասի հետ:
Իսկ դուք ո՞ր լեզուներն եք սիրում եւ ո՞ր լեզուներին եք տիրապետում կամ կցանկանայիք տիրապետել: