Քաղաքական էլիտան այսօր հարսանիքի է


13:36 , 31 մարտ, 2016

Hraparak.am-ը գրում է.

Այսօր ՀՀԿ-ական էլիտան հերթական հարսանիքին կմասնակցի, ամուսնանում են ԱԺ ՀՀԿ-ական ոչ այնքան հայտնի պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի դուստրն ու «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ որդին։ Հարսանիքը տեղի կունենա իշխանության «քեֆերի» օջախ դարձած «Ֆլորենս» ռեստորանում։ Հարսանիքին հրավիրված է ողջ քաղաքական էլիտան՝ պատգամավորներ, կառավարության անդամներ: Նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի խնջույքին, քանի որ աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում: