Մեկնարկել է նախագահ Սարգսյանի դասախոսությունը Հարվարդի համալսարանում


00:24 , 31 մարտ, 2016
Մեկնարկել է նախագահ Սարգսյանի դասախոսությունը Հարվարդի համալսարանի Քեննեդու անվան կառավարման դպրոցում։ Նախագահը ներկայացնում է Հայաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացման իր տեսլականը։ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, Սիրիական ճգնաժամն ու այլ թեմաները ուսանողներին և պրոսֆեսորներին հետաքրքրող հարցերի շրջանակն են։