Արցախի Հանրապետության հաղթանակը կլինի այն, որ Արցախի ձայնը միայն պարոն Դավիթ Բաբայանը չլինի


16:15 , 30 մարտ, 2016
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ ԱՄՆ Հավայի նահանգի/Հավայան կղզիների/ կողմից Արցախի անկախության ճանաչումը/առհասարակ Արցախի անկախության ճանաչումը՝ անկախ ճանաչողից/ ՙհամայն հայության հաղթանակն է՚: Գուցե, իհարկե:
Բայց Արցախի Հանրապետության հաղթանակը կլինի այն, որ Արցախի ձայնը միայն պարոն Դավիթ Բաբայանը չլինի՝ Երեւանում աշխատող լրագրողներիս համար, եւ պարոն Բաբայանը իրեն Երեւանից զանգահարող լրագրողներին սիրով տրամադրի Արցախի այլ գերատեսչությունների, մարմինների, կառույցների ներկայացուցիչների հեռախոսահամարները, որոպեսզի նրանք էլ խոսեն, որպեսզի Արցախից շատ ձայներ լսվեն, որպեսզի Արցախի ձայնը լսվի: