Անչափահաս աղջկան 3 երիտասարդ առևանգել են ու սեռական բնույթի գործողություններ կատարել նրա նկատմամբ


12:18 , 30 մարտ, 2016
Pastinfo.am-ը գրում է.
15-ամյա աղջկան 3 երիտասարդ առևանգել են ու իր կամքին հակառակ սեռական բնույթի գործողություններ կատարել:
 
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ նախ աղջկա անհետ կորելու վերաբերյալ հայտարարություն է եղել, ապա պարզվել է, որ երկու օր առաջ նա հանդիպել է մի երիտասարդի հետ, ով իր երկու ընկերների հետ աղջկան կամքին հակառակ տեղափոխել են Նուբարաշեն և Նորագավիթ թաղամասերը:
 
Այստեղ էլ աղջկա կամքին հակառակ երիտասարդները կատարել են սեռական բնույթի գործողություններ: