7 տարում կառուցած Հյուսիս-հարավի 50 կիլոմետր ճանապարը նորից փակել են


11:40 , 30 մարտ, 2016

Մի ամիս առաջ ազգովի տոնեցինք մեծ հաղթանակը, 7 տարում Հյուսիս-հարավի 50 կիլոմետր ճանապարը պատրաստ էր, շամպայն, լենտա կտրել և այլն։

Հիմա նորից ամբողջ ճանապարհը փակել են, 30-50 արագություն են դրել ու էն ժամանակվա նման գործ չեն անում կամ էլ ամեն տաս կիլոմետրին մի բանվոր է աշխատում։

Հա, բնականաբար ոստիկանները սկսել են նորից վխտալ, դե գիտեն, որ շատ քչերն էդքան հոգեկան առողջություն ունեն, որ բաց ճանապարհը 30 կամ 50 արագությամբ գնան։