Իշխանությունների պատասխանը Հրանտ Բագրատյանին


09:42 , 17 մարտ, 2012

Իշխանությունները Հրանտ Բագրատյանի նամակին պատասխանել են: Տեսեք, թե ինչ դեմագոգիա է պատասխանի մեջ թաքնված:

Հրանտ Բագրատյան, - «… Տոկիոյում այս պահի դրությամբ ինտերնետ կապը շուրջ 200 անգամ էժան է, քան Երևանում։ Այնպես որ նկատի ունեցեք, որ երկրների մեծ մասում այս տեխնոլոգիները զարգանում են շատ ավելի արագ, քան թե Ձեր ղեկավարած Հայաստանում»։

ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը պատասխանել է, - "...2008 թվականի համեմատ 2010 թվականին Հայաստանը ՏՀՏ զարգացման ինդեքսով աշխարհի 154 երկրների շարքում 86-րդ տեղից հասել է 72-րդ տեղին, ընդ որում՝ նույն Ճապոնիան այդ ժամանակահատվածում 11-րդ տեղից հետընթաց է արձանագրել 2 միավորով:
ՍՐԱՆՑ ԱՍՈՒՄ ԵՍ ԻՆՏԵՐՆԵՏԸ ԹԱՆԿ Ա, ԱՍՈՒՄ ԵՆ` ՃԱՊՈՆԻԱՆ ԵՐԿՈՒ ԿԵՏՈՎ ԴԻՐՔԵՐԸ ԶԻՋԵԼ Ա: