Ի՞նչ է ստացվում, ոչ թե սիրիական, այլ Ասադի՞ բանակն է ազատագրել Պալմիրան


12:34 , 29 մարտ, 2016
Մերձավոր Արևելքի պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող հնամենի Պալմիրայի ազատագրման վերաբերյալ հաղորդման ընթացքում «Ազատություն» ռ/կ մասնավորապես նշում է. «Քաղաքը ազատագրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի բանակը, որին գործողության ընթացքում սատարել է ռուսական օդուժը…»:
Ի՞նչ է ստացվում…Ոչ թե Սիրիական բանակը, այլ Ասադի բանա՞կը…
Նույն տրամաբանությամբ Իրաքում, Սիրիայում իսլամիստների դեմ կռվում են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի բանակի ստորաբաժանումնե՞րը…Եվրոպայով, աշխարհով մեկ տեղակայված են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ռազմաբազանե՞րը…
Թե՞ ԱՄՆ-ին այդպես է պետք նշել, որ դա Սիրիայի բանակը չէ, այլ Ասադի…
Դե իհարկե′, ինչպես միշտ «հավաստի» տեղեկություններ, առանց քաղաքական ենթատեքստերի, «սկզբունքային, օբյեկտիվ»…