Հարգելի պարոն Գասպարյան, խնդրում եմ խորամուխ լինել Կարեն Վարդանյանի անհետացման գործը արագ բացահայտելու ուղղությամբ


11:05 , 29 մարտ, 2016

Դիմում ՀՀ Ոստիկանապետին:

Հարգելի պարոն Գասպարյան:

Վերջին մի քանի օրերի ընթացքում սոցիալական ցանցերում և ԶԼՄներում շրջանառվում է Կարեն Վարդանյան-ի անհետացման մասին տեղեկատվությունը:

Անհայտացման շուրջ մամուլում տեղադրված մանրամասները թույլ են տալիս մտածել, որ Կարեն Վարդանյանի հանդեպ կատարվել է ծանր հանցագործություն:

Կարեն Վարդանյաին անձամբ ճանաչելով և խորը անհանգստացած լինելով նրա ճակատագրով, իմ և տասնյակ մարդկանց անունից խնդրում եմ Ձեզ խորամուխ լինել Կարեն Վարդանյանի անհետացման գործը արագ բացահայտելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Հարգանքներով

Տիգրան Քոչարյան: