Փողոցում քայլելիս հեռախոս և այլ սարքեր օգտագործող մարդիկ կտուգանվեն


11:00 , 28 մարտ, 2016
Նյու Ջերսիում ուզում են օրենք ընդունել, համաձայն որի փողոցում քայլելիս հեռախոս և այլ սարքեր օգտագործող մարդիկ կտուգանվեն։ Հեռախոսային մեսիջներին պատասխանողները կամ 50 դոլար տուգանք կվճարեն կամ 15 օրով բանտ կգնան։ Կամ երկուսը միաժամանակ։ Մի քանի ուրիշ նահանգներում այսպիսի օրենսդրական նախաձեռնություներ եղել են, բայց առայժմ չեն ընդունվել։