Հայ տղամարդը ինքնուրույն ստորգետնյա ձեռակերտ քարանձավ է ստեղծել (Photo)


18:25 , 27 մարտ, 2016

Շատերին է արդեն հայտնի Լևոն Առաքելյանի ձեռակերտ ստորգետնյա քարանձավը: Նա, ընդամենը ունենալով մուրճ ու հատիչ, քսաներեք տարվա համառ աշխատանքի շնորհիվ կարողանում է ստեղծել քսանմեկ մետր խորություն ունեցող ստորգետնյա այս հրաշք վայրը, որը ի դեպ ունի յոթ սենյակ և երկու մուտք: Տարվա ցանկացած եղանակին այստեղ +10 աստիճան է: Վարպետ Լևոնը հինգ տարի է ինչ մահացել է` թողնելով այս արտասովոր ու եզակի վայրը իր կնոջ՝ Տոսյա Ղարիբյանի խնամակալությանը: Վերջինս մեծ նվիրումով ու սիրով պատմում է այցելուներին իր ամուսնու չարչարանքի ու շնորհալիության մասին, հիշելով նրա երկարատև աշխատանքի հետ կապված տարբեր հետաքրքիր փաստեր ու միջադեպեր: Տան սենյակներից մեկում տիկին Տոսյան անգամ թանգարան է ստեղծել , որտեղ ցուցադրված են Լևոն Առաքելյանի աշխատանքային գործիքները, անձնական իրերը, մի շարք անվանի այցելուների լուսանկարները և տարբեր պարբերականներում զետեղված հոդվածներ: