Սուրբ Զատիկին Թուրքիայի հայկական եկեղեցիները հսկելու են ոստիկանները


15:51 , 27 մարտ, 2016
41125

GalaTV.am-ը գրում է․

Թուրքիայի ոստիկանությունը զգուշացրել է քրիստոնյա բնակչությանը, որ Սուրբ Զատիկին եկեղեցիներում ու սրբավայրերում ահաբեկչության վտանգ կա։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը նշել է, թե ոստիկանության կողմից իրենց զգուշացում չի եղել։ Նա շեշտել է, թե մամուլում դրա մասին լսելուց հետո կապ է հաստատել նահանգապետարանի հետ, որտեղից տեղեկացրել են, որ Սուրբ Զատիկի օրը հայկական եկեղեցիների անվտանգությունը ապահովելու են լրացուցիչ ոստիկանական ուժեր։