Վիրավոր սահմանամերձ Բերքաբերում


21:42 , 25 մարտ, 2016

Վիրավոր սահմանամերձ ԲերքաբերումAravot.am-ը գրում է.

Մարտի 25-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել Իջեւանի  տարածաշրջանի Բերքաբեր գյուղի վրա: Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանից տեղեկացանք, որ ժամը 17-ն անց 40 րոպեին ուսից վիրավորվել է Բերքաբերի 55-ամյա բնակիչ Նորիկ Ալիխանյանը:

Խոշոր տրամաչափի գնդացրի գնդակը բերքաբերցու ուսը խոցել է, երբ վերջինս իր ավտոմեքենան  տեղափոխում էր իր տան բակ: Բերքաբերի գյուղապետից տեղեկացանք, որ ադրբեջանական գնդակից սատկել է Նորիկ Ալիխանյանի հարեւանի կովը: