40 նոր աշխատատեղ պետական աջակցությամբ


14:01 , 24 մարտ, 2016

Ներդրումային դաշտի բարեփոխումների և բիզնես միջավայրի աջակցության շրջանակներում պետությունը շարունակում է հարկային արտոնություններ սահմանել այն կազմակերպություններին, որոնք պատրաստակամ են զգալի ներդրումներ անել Հայաստանում և ավելացնել ոչ միայն իրենց արտադրանքի ծավալները, այլ նաև ստեղծել նոր աշխատատեղեր:

Ասածի վառ օրինակն է ներդրումային ծրագրի շրջանակներում հերթական կազմակերպությանը տրված հարկային արտոնությունը, ըստ որի ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով:
Սպասվում է, որ նման արտոնություններ ստացած կազմակերպությունը Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում
կկառուցի փոքր հիդրոէներգոկասկադ և կարտադրի
էլեկտրոէներգիա:

Ընդանուր առմամբ կազմակերպության կողմից կներդրվի մոտ
3.31 մլրդ դրամ: Սպասվում է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 40 աշխատատեղ: