Մանկապղծությունն ավանդական եկեղեցիներին բնորոշ երևույթ է


19:46 , 23 մարտ, 2016
Մանկապղծությունն որպես այդպիսին ավանդական եկեղեցիներին բնորոշ երևույթ է, այդ կոնտեքստում Կաթոլիկ, Ուղղափառ և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների հետ միասին բացառություն չէ նաև Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցին:
Պատահական չէ, որ պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապ ընտրվեց ոչ թե Եվրոպայից այլ՝ Լատինական Ամերիկայից, պատճառներից մեկը հենց մանկապղծության ակտերի ընդգրկվածության անհավանական մեծացումն էր:
Ինչ վերբերում է Հայ Առաքելական եկեղեցուն, ապա միակ լուծումը թերևս պարտադիր կուսակրոնության կարգի վերացումն է, այսինքն աբեղաներին, վարդապետներին և եպիսկոպոսներին տալ ընտրության իրավունք, լինել կուսակրոն կամ՝ ոչ: Բացի այդ իսկզբանե եպիսկոպոսները ունեցել են ամուսնանալու և ընտանիք կազմելու հնարավորություն:
Իսկ Երուսաղեմի դեպքի հետ կապված անիմաստ է Էջմիածնից որևէ բան պահանջել, փաստացի մայր աթոռը չունի որևէ լծակ պատրիարքության վրա ներազդելու համար: Բայց ոչ ոք չի կարող բացառել, որ համանման ակտեր չեն եղել նաև Մայր աթոռի, Կ. Պոլսի կամ էլ Անթիլիասի վերահսկողության տակ գտնվող աթոռներում: