Հայրենասիրության նոր ինդիկատորը


22:23 , 16 հունվար, 2013

Պատերազմի տարիները «ցրտի ու մթի» տարիներ են ներկայացվում նաև մեկ այլ «հնարքով»: 
Հայրենասիրության մասին խոսելիս շատերը ավելացնում են, որ իրենք նույնիսկ «ցուրտ ու մութ» տարիներին չեն լքել Հայաստանը ու դրանով իբր «անձեռնամխելի» են դարձնում իրենց հայրենասիրությունը: Մի պահ պատկերացրեք, որ այդ նախադասության մեջ «ցուրտ ու մութ»-ը փոխարինված լինի «պատերազմ» բառով. միանգամից այդ հայրենասիրությունը հօդս է ցնդում, ու «հայրենասիրական» նախադասությունը վերածվում է խայտառակության: